Երևանում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը

Երևանում դեկտեմբերի 9-ին կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը։

Տեխնոլոգիական գագաթնաժողովը նվիրված է խելացի թվային լուծումների ներդրմանը տնտեսությունում։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում հայ և արտասահմանցի փորձագետները քննարկում են չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցները, մարտահրավերները, կիսվում սեփական փորձով։

Այս անգամ կլինեն պանելային քննարկումներ «Խելացի տնտեսություն», «Խելացի բանկային համակարգ», «Խելացի կառավարում», «Խելացի ենթակառուցվածքներ» թեմաների շուրջ:

Միջոցառմանը սպասվում է 20-ից ավելի բանախոս, ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես։ Գագաթնաժողովը կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը:

Տեսանյութեր

Լրահոս