«Երբ բարեփոխումների ամբողջ փաթեթն ավարտվի, ես ասուլիս կտամ». Սուրեն Պապիկյանի լռությունը դեռ երկար կտևի    

Այսօր խորհրդարանում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կրկին անպատասխան թողեց լրագրողների հնչեցրած բազմաթիվ հարցեր։ Մինչդեռ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նա և իշխանական պատգամավորները լրագրողներին հորդորում էին մանրակրկիտ լուսաբանել  «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որն այսօր դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի նիստում։

Այդուհանդերձ, հանձնաժողովի նիստից հետո լրագրողները կրկին փորձեցին հարց ուղղել Սուրեն Պապիկյանին, այս անգամ՝ գերությունից վերադարձած զինծառայողների վերաբերյալ, մասնավորապես հետաքրքրվելով՝  հնարավո՞ր է նախագիծ մշակեն և ծառայությունից ազատեն այն զինծառայողներին, որոնք բազմաթիվ հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներով գերությունից վերադառնալուց հետո կրկին մեկնում են ծառայության։

Սուրեն Պապիկանը հարցը լսելուց հետո նախ ոչինչ չասաց, այնուհետև կարճ արձագանքեց. «Չեմ կարծում»։

«Երբ բարեփոխումների ամբողջ փաթեթն ավարտվի, ես ասուլիս կտամ»,- հավելեց Սուրեն Պապիկյանը՝ նկատի ունենալով «Զինվորական ծառայության» վերաբերյալ օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու նախագիծը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս