ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ֆրակցիայի պատգամավորները Արցախի խորհրդարանական ընդդիմության հետ քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ֆրակցիայի պատգամավորները Արցախ կատարած այցի շրջանակներում, հանդիպել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ, ԱԺԿ, Արդարություն կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայկ Մամիջանյանը։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու դրա հետևանքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացների խնդիրը։

Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով, կողմերը պայմանավորվել են աշխատել համագործակցության նոր ձևաչափերի շուրջ՝ առավել արդյունավետ դարձնելու միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Արցախի։

Տեսանյութեր

Լրահոս