Բաժիններ՝

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան նոյեմբերի կեսերին պլանավորում են եռակողմ գագաթնաժողով. Kyodo

Տոկիոն, Վաշինգտոնը եւ Սեուլը պլանավորում են նոյեմբերի կեսերին անցկացնել բարձր մակարդակի եռակողմ հանդիպում: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ինչպես սպասվում է, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը Փենյանի կողմից հրթիռային արձակումների ակտիվացման ֆոնին: Սպասվող հանդիպման ստույգ տեղն անհայտ է, սակայն նշվում է, որ այն տեղի կունենա Ասիական տարածաշրջանում միջազգային միջոցառումներից մեկի հարթակներում: Նոյեմբերի կեսերին Ինդոնեզիայում կկայանա G20-ի գագաթնաժողվը, իսկ ավելի ուշ Թաիլանդում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսությունների գագաթնաժողովը:

ԿԺԴՀ-ն վերջին օրերին կտրուկ ակտիվացրել է հրթիռային արձակումներն ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ երկուշաբթի օրն սկսված համատեղ զինավարժանքների ֆոնին, որոնք ամենաընդգրկունն են հինգ տարվա ընթացքում՝ շուրջ 240 ինքնաթիռների ներգրավմամբ:

Նոյեմբերի 3-ին հերթական արձակումներից, այդ թվում, ենթադրաբար, միջմայրամաքային բալիստիկ հրթիռի արձակումից հետո Վաշինգտոնը եւ Սեուլը որոշել են երկարաձգել զորավարժությունների անցկացումը, որոնք պետք է ավարտվեին նոյեմբերի 4-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս