Ֆրանսիան ցմահ ազատազրկման է դատապարտել լիբերիացի ապստամբին՝ ռազմական հանցագործությունների համար
Ֆրանսիան ցմահ ազատազրկման է դատապարտել լիբերիացի ապստամբին՝ ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իրավապաշտպան կազմակերպությունները ողջունել են Լիբերիայի ապստամբների նախկին հրամանատար Կունտի Կամարայի դատավճիռը, նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Արևմտյան Աֆրիկայի առաջին քաղաքացիական պատերազմի ժամանակ կատարած վայրագությունների համար:
Կամարան մեղավոր է ճանաչվել 1993 թվականին խոշտանգումների և «բարբարոսական արարքների» համար, երբ եղել է ապստամբ խմբավորման կազմում:
Նրա փաստաբանը «Ռոյթերս»-ին հայտնել է, որ բողոքարկելու է դատավճիռը:Կամարան պնդել է իր անմեղությունը: Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը հայտնել է, որ Փարիզի քրեական դատարանը, որը կայացրել է իր վճիռը, նրան մեղադրել է նաև 1994 թվականին մարդկության դեմ կատարված հանցագործություններին մեղսակցության մեջ:
Կամարան ձերբակալվել է 2018 թվականին այն բանից հետո, երբ մի հասարակական կազմակերպություն նրա գործը ներկայացրել է Ֆրանսիայի իշխանությունների ուշադրությանը։ Նրա դատավարությունն առաջինն էր Ֆրանսիայում՝ կապված արտերկրում կատարված ծանր հանցագործությունների հետ, որոնք կապված չեն Ռուանդայի ցեղասպանության հետ:
Դա հնարավոր է եղել, քանի որ Ֆրանսիան ճանաչում է համընդհանուր արդարադատությունը՝ որոշ ծանր հանցագործությունների նկատմամբ՝ թույլ տալով քրեական հետապնդում իրականացնել՝ անկախ նրանից, թե որտեղ և ում կողմից է կատարվել այդ արարքը: