Պարույր Հայրիկյան. «Սա Coca-Cola չէ, որ երկրորդ անգամ փորձես» (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ նախագահի թեկնածու, ԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` 2013 թվականի նախագահական ընտրությունները երկշաբաթյա` ժամկետով հետաձգելու վերաբերյալ:

ՍԴ-ից դուրս գալուց հետո, ի պատասխան այն հարցին, թե հնարավոր համարում է, որ  նախագահի թեկնածուներն ընդունեն նրա միասնաբար հանդես գալու առաջարկը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա կողմից արված նմանատիպ առաջարկն արդեն մեկ անգամ մերժվել է, Հայրիկյանը պատասխանեց.

«Բոլոր թեկնածուները պետք է հենց սկզբից ջենտլմենաբար տրամադրվեն և ունենան այնքան ուժ, որ իրենց պրիմիտիվ ամբիցիաները մի կողմ դնեն ու հանեն իրենց թեկնածությունը: Ես մի անգամ արդեն հանել եմ իմ թեկնածությունը: Նման առաջարկ ինձ պետք է անի նա, ով մի անգամ արդեն կրկնել է իմ քայլը: Բոլորին էլ սիրում եմ, բայց իրենք Հայրիկյանի արածը գոնե մի անգամ արե՞լ են, որ առաջարկում են մի անգամ էլ կրկնեմ: Սա Coca-Cola չէ, որ մի հատ էլ փորձես»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

168.am-ի հարցին, թե պատրաստվում է նա կրկին վերադառնալ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, թեկնածուն պատասխանեց. «Ցավոք սրտի, այո»:

Կարդացեք նաև

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք մեղմացել է Հայրիկյանի աջ ձեռքի ցավը, ինչին նա պատասխանեց. «Դրա մասին չեմ ուզում խոսել»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս