ՊՎԾ-ն Ալեն Սիմոնյանի եղբորը պատկանող ընկերությունից գնումներ կատարելու գործընթացում խախտում չի հայտնաբերել

Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունից գնումներ կատարելու գործընթացի ուսումնասիրությանը, նշեց, թե մինչև այժմ որևէ խախտում չեն հայտնաբերել։

«Դեռևս ամիսներ առաջ վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ-ն ձեռնամուխ է եղել երկու անընդմեջ իրականացվող վերահսկողական գործընթացների մեկնարկին։ Մեկը՝ պաշտոնատար բարձրաստիճան անձանց հետ կապված գնումների գործընթացն է, մյուսը՝ հանրային գնումների ողջ հատվածը։ Ընթացիկ տարվա 10 ամիսներին, մինչև հոկտեմբերի ավարտը ներառյալ, շուրջ 170 վերլուծական տեղեկատվություն է կազմվել գնումների ՊՎԾ վերահսկողության մարմնի կողմից, առաջարկներ են արվել տվյալ սուբյեկտներին, գերատեսչություններին, որտեղ մեր գնահատմամբ՝ առկա են եղել խտրական չափորոշիչներ, ընթացակարգեր։ Մի մասը շտկվել է, մյուս մասը պարզապես չեղարկվել է։ Իսկ նրանց մասով, որոնք չեն չեղարկվել, տվել են հավուր պատշաճի պարզաբանումներ, մենք ձեռնամուխ ենք եղել կարգապահական տույժերի կիրառման։

Բոլոր այն գնումները, որին մասնակցել  է վերը նշված ընկերությունը, կարող եմ ասել, որ մենք ուսումնասիրել ենք մրցույթների պայմանները, գնման ընթացակարգը և այլն, մինչև այժմ խտրական չափորոշիչներ կամ խախտումներ չենք հայտնաբերել»,- եզրափակեց Ռոմանոս Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս