Բժիշկն անվանել է մազաթափության հիմնական պատճառները

Բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Յուզուպի փոխանցմամբ՝ մազաթափության հիմնական պատճառը սննդանյութերի սխալ կամ անբավարար մարսողությունն է։

«Մազերի որակի վրա ազդում են լյարդի և լեղապարկի աշխատանքի խանգարումները: Առանց լեղու սննդանյութերի մեծ մասը չի ներծծվում»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է բժիշկը:

Բացի այդ, ճաղատությունը կարող է առաջանալ օրգանիզմում կենսաբանորեն նշանակալի տարրերի բացակայության հետևանքով։

«Միկրոտարրերի և վիտամինների պակասը հաճախ պայմանավորված է կա՛մ որոշ մթերքների անբավարար սպառմամբ, կա՛մ սննդանյութերի ոչ պատշաճ յուրացմամբ՝ կապված մարսողական խանգարումների և վարակների հետ»,- ասել է Յուզուպը:

Մազերի վիճակի վրա ազդում է նաև սթրեսի մակարդակը, բայց որոշ հակադեպրեսանտներ կարող են նույնիսկ մազաթափություն առաջացնել։

Տեսանյութեր

Լրահոս