Բաժիններ՝

51-ամյա տղամարդուն դանակահարել էր 18-ամյա երիտասարդը

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ծովագյուղցի 51-ամյա տղամարդուն ժամը 19.45-ի սահմաններում շտապօգնության խումբն է Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի բակից տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Նաիրյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն դանակահարել էր Սևան քաղաքի 18-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 27-ին սևանցի 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:
Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս