Բաժիններ՝

Ազգային արխիվը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկությունը տարածել է Արդարադատության նախարարությունը:

Սերգեյ Սարուխանյանն այս տարվա ապրիլից օգոստոսն ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի օգնական, փետրվարից մինչև ապրիլ՝ ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:

2021թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022թ. փետրվարն աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:

Եղել է նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի խորհրդական, ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:

Կարդացեք նաև

2018-2019թթ. աշխատել է՝ որպես ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ:

Սերգեյ Սարուխանյանը սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում (մագիստրոսի աստիճան):

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Սարուխանյանը մեկ ամիս է, ինչԱզգային արխիվում է, եղել է փոխտնօրեն:

Հավելենք, որ հոկտեմբերի 3-ին Արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է նախարարի հրամանը, որով «Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրիգոր Արշակյանի լիազորությունները դադարեցվել են։

Տեսանյութեր

Լրահոս