«Ֆուտբոլը պետք է լինի արվեստ։ Ռոնալդուն և Մեսսին արտիստներ են»․ Բենզեմա
Կարիմ Բենզեման խոսել է ֆուտբոլի հանդեպ իր վերաբերմունքի մասին։
«Դա պետք է լինի արվեստ: Ես մեծացել եմ ֆուտբոլային արտիստների՝ Զիզուին և Ռոնալդուին նայելով: Թեև այդ ժամանակվանից ի վեր մենք տեսել ենք շատ հիանալի խաղացողների, դա այլևս նույն մակարդակը չէ:
Կրիշտիանու Ռոնալդուն և Մեսսին նույնպես արտիստներ են: Դուք չեք կարող անել այն, ինչ նրանք անում են:
Ես ուզում եմ, որ մարդիկ իմ խաղի մասին ասեն՝ այո, այս խաղացողը խենթություններ է անում: Պարզ փոխանցումը, գոլը կամ ուղղակի մատուցումը խենթություն է»,-ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը France Football-ին տված հարցազրույցում։