Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» կինոնկարը մրցանակի է արժանացել միջազգային կինոփառատոնում
Պետական ֆինանսական աջակցություն ստացած դեբյուտանտ Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» կարճամետրաժ ֆիլմը Կիպրոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում 2-րդ մրցանակի է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Արտադրող ընկերությունը «Pose Media»-ն է, ռեժիսորն ու սցենարի հեղինակն Օվսաննա Շեկոյանն է, պրոդյուսերն ու բեմադրող օպերատորն Անդրանիկ Սահակյանն է: