46-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 14-ին հաղորդվել էր, որ Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին իրար էին բախվել «Մերսեդես» և «Հոնդա Ցիվիկ» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հոկտեմբերի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հոնդա Ցիվիկի» վարորդը՝ 46-ամյա Գագիկ Թորոսյանը, մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է: