«ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան». Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Կալանքի նյութերը չունեմ, առկա է միայն միջնորդությունը, բայց դա էլ բավարար է արձանագրելու, որ գործ ունենք բանբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ:
Թև ֆորմալ Էրիկի պաշտպանն եմ, բայց ինքը պաշտպանության կարիք չունի, քանի որ իրավաբանության մեծ վարպետ է և վերջին տարիներին դիրքավորվել է որպես քրեական հետապնդման մարմինների ահ ու սարսափ:
Անձամբ Էրիկը լայն ժպտում է, ռեպրեսիան տեղ չի հասել ու չի հասնելու: Նիստի ժամի մասին լրացուցիչ կհայտնեմ»: