Բաժիններ՝

Վրաստանի նախագահը հնարավոր Է համարել այցագրային ռեժիմի սահմանումը ռուսաստանցիների համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հնարավոր Է համարել, որ երկրի իշխանությունները կարող են այցագրային ռեժիմի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար: Այս կապակցությամբ որոշումը պետք Է ընդունի Վրաստանի կառավարությունը:

Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները եւ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ կոչ են արել իշխանություններին՝ այցագրային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար՝ երկրում նրանց գտնվելու ժամանակը մինչեւ երեք ամիս սահմանափակելու համար: Վրաստանը ՌԴ-ի հետ անայցագիր ռեժիմ Է սահմանել 2012 թվականին: «ՌԴ-ի այն քաղաքացիները, որոնք հայտնվել են Վրաստանում, սադրանք Է, չեմ կարող ասել, որ դա վտանգ Է, բայց դա հստակ մարտահրավեր Է:

Հնարավոր Է՝ հարկավոր կլինի խոսել նաեւ ՌԴ քաղաքացիների համար այցագրերի մասին, քանի որ այժմ ամեն բան բավականին լիբերալ Է, այդ որոշումը պետք Է ընդունի Վրաստանի կառավարությունը՝ հասարակության հետ միասին»,-Զուրաբիշվիլին հայտարարել Է Քիշնեւում տեղի ունեցած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ Վրաստան են ժամանում ինչպես երկրի նախկին քաղաքացիներ, այնպես Էլ Ռուսաստանի քաղաքացիներ: Նա ընդգծել Է, որ երկրի իշխանությունները կիրառում են հսկողության բոլոր մեխանիզմները, որպեսզի ոչ մի վտանգ չլինի տեղի բնակիչների համար: Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարարությունը հաղորդել Է, որ սեպտեմբերի 17-ից մինչեւ 26-ը Ռուսաստանից Վրաստան են ժամանել շուրջ 78 հազար ռուսաստանցիներ, իսկ մեկնել են ավելի քան 62 հազարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս