Բաժիններ՝

Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիան ԱՄՆ առաջնության 9-րդ տուրում

Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջեֆրի Հիոնգի հետ: Իր պարտիան ոչ-ոքի ավարտեց նաև Սամուել Սևյանը, ում մրցակիցը Պերես Դոմինգեսն էր:

Առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 6,5 միավորով: Սամուել Սևյանը 6-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 11-րդը:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս