Բաժիններ՝

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի մարմնակազմավորման չեմպիոն, զինծառայող Խաչիկ Արժինեանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին հոկտեմբերի 13-ին այցելել է Լիբանանի մարմնակազմավորման (բոդիբիլդինգ) չեմպիոն Խաչիկ Արժինեանին։ Այս մասին  տեղեկացնում են  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Արժինեան իբրեւ Լիբանանի ախոյեան զանազան երկիրներու մէջ մասնակցած է մարմնակազմաւորման մրցանքներու եւ յաջողութիւններ արձանագրած։ Ան 26 տարի առաջ եղած է Դպրեվանքի աշակերտ եւ շրջանաւարտ՝ Սուրէն Խանամիրեան ազգային քոլէճէն։ Այժմ Խաչիկ Արժինեան կը ծառայէ լիբանանեան բանակին մէջ»,- հայտնում է աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս