ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ծրագրերը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ:
Ինչպես հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպմանն Արմեն Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը: Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները: