Թուրքիայի նախագահը մեկնել է Ղազախստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին մեկնել է Աստանա՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի VI գագաթնաժողովին:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ղազախստան կատարած այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վախիթ Քիրիշչին, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահականի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:

Տեսանյութեր

Լրահոս