Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 210 անշարժ գույք
Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված շուրջ 25 անձանցից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 33 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ: