Դդումից, խնկունուց և այծի պանրից պատրաստված խյուս
Բաղադրիչներ
1. Դդում – 700 գ
2. Այծի պանիր – 85 գ
3. Կաթ – 2 ճ/գ
4. Խնկունի – 1 ճ/գ
5․ Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Մեծ կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել: Երբ սկսի եռալ, ջրին աղ և դդում ավելացնել: Եփել 10-15 րոպե:
2. Ջուրը թափել, ավելացնել այծի պանիր, կաթ, խնկունի, աղ ու պղպեղ:
3. Զանգվածը հարել բլենդերով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը