Բաժիններ՝

Բրիտանական Էներգակարգավորիչը հայտարարել Է, որ երկրին գազի դեֆիցիտ Է սպառնում. Times

Ofgem բրիտանական էներգակարգավորիչը հայտարարել է, որ երկրին գազի դեֆիցիտ է սպառնում էներգետիկական ճգնաժամի ֆոնին: Այդ մասին հաղորդել է Times թերթը:

«Հնարավոր է՝ Բրիտանիան «արտակարգ դրություն հայտարարի գազի մատակարարումների ոլորտում», որի շրջանակներում առանձին գազային էլեկտրակայանների մատակարարումները կարող են դադարեցվել, ինչի պատճառով դրանք չեն կարողանա էլեկտրականություն արտադրել»,-ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ: Այդ կապակցությամբ Ofgem-ը նշում է, որ մի շարք գազային էլեկտրակայաններ կարող են սնանկանալ: «Հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի վախը էլեկտրաէներգիայի պլանային անջատումներից առաջ, որովհետեւ Միացյալ Թագավորությունը հույսը գազային էլեկտրակայանների վրա է դնում էլեկտրականության մատակարարումների առավել մեծ բաժինն ստանալու համար»,-նշում է հրատարակությունը:

Կարգավորիչը կարծում է, որ առաջիկա ձմեռն ավելի «դժվար» կլինի, քան նախորդը: Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության սկսվելուց հետո Արեւմուտքը խստացրել է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս