«Ոստիկանությանը տված 9 միլիարդ դրամ խրախուսանքով կարող էր 60 հազար հոգու համար զրահաբաճկոն և սաղավարտ գնել». Հենրիխ Դանիելյան

«Քանի Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով արհավիրքը ՀՀ վարչապետն է, մենք միշտ ունենալու ենք նոր կորուստներ, նոր զիջումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Նա արձանագրեց՝ 44-օրյա պատերազմից հետո բանակաշինությանն ուղղված անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել, իսկ ՊՆ-ն բյուջեի ավելացմանն ուղղված իշխանությունների քայլն անարդյունավետ համարեց՝ հաշվի առնելով նախորդող փորձը:

«Մենք տեսել ենք նաև նրանց գնած օսաները, սուերը, որոնք ոչ մի բանով մեզ պետք չեն եկել, մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, այն է՝ արդեն բոլորի համար սովորական դարձած պատերազմական գործողությունները,- նշեց Հենրիխ Դանիելյանը, ապա հիշեցրեց 80-ականների զենքերի էջը փակելու մասին Փաշինյանի հայտարարությունը՝ նկատելով,- Մենք այսօր տեսնում ենք, որ մեր զինվորները ստիպված են 70-ականների սաղավարտով կռիվ անել»:

Քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանի տապալված արտաքին քաղաքականության հետևանքներից է համարում ուղիղ մեղադրանքները, որոնք օրերս կառավարության նիստի ժամանակ հնչեցին ՀՀ դաշնակից ՌԴ-ի հասցեին: Նրա խոսքով՝ սա կարելի է որակել դիվանագիտական փոխհրաձգություն ռազմավարական դաշնակցի հետ:

«Եվ ՞ինչ է ստացում, որ մենք ունենում ենք անընդհատ զիջումներ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական դաշտում,- հավելեց Հենրիխ Դանիելյանը՝ այս համատեքստում արձանագրելով,- Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի կողմից մենք 2016-2018 թթ. ստացել ենք 50 հազար տոննա ռազմական օժանդակություն՝ նկատի ունեմ, որ դրա համար չենք վճարել, ստացել ենք 100 և 200 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագրեր՝ չհաշված այն բացառիկ զինատեսակները, որոնք Սերժ Սարգսյանը 2008-2018 թթ. Հայաստան է բերել՝ «Իսկանդեր», «Տոչկա-ՈՒ», «Սկադ», որոնք մենք գնել ենք շատ ավելի մատչելի գնով»:

ՀՀԿ ԵԿ ղեկավարը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահպանելու համար է զիջումների գնում, իսկ որպես ասվածի ապացույց՝ հավելում, որ նա պարգևավճարների վրա շատ ավելի շատ գումար է ծախսել, քան այն գործողությունների վրա, որոնք անհրաժեշտ էին ՀՀ անվտանգությունը պահպանելու համար:

«Օրինակ, 9 միլիարդ դրամ նա տվել է ոստիկանությանը՝ որպես խրախուսանք, իսկ այդ 9 միլիարդ դրամով նա կարող էր շուրջ 60 հազար հոգու համար գնել ամենալավ, ամենանոր տեսակի զրահաբաճկոն և սաղավարտ»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս