Թրթնջուկով ապուրի պատրաստման լավագույն բաղադրատոմսը
Բաղադրատոմսը՝ «Черетто Море» ռեստորանի շեֆ-խոհարար Սերգեյ Արտամոնովի:
Բաղադրիչներ
Արգանակի համար՝
1. Լոր – 2 հատ
2. Հավ – 1 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Գազար – 1 հատ
5. Նեխուրի ցողուն – 1 հատ
Ապուրի համար՝
1. Կարտոֆիլ – 200 գ
2. Սոխ – 70 գ
3. Բուսական յուղ – 5 մլ
4. Թրթնջուկ – 400 գ
5. Լորի ձու – 8 հատ
6. Սամիթ – 15 գ
Պատրաստման եղանակը
1. Արգանակը պատրաստելու համար բոլոր բաղադրիչները դնել կաթսայի մեջ, ջուր լցնել և եռացնել: Պատրաստի արգանակը սառեցնել:
2. Եփած լորերը բաժանել մասերի:
3. Կարտոֆիլը մաքրել և խորանարդաձև կտրատել:
4. Սոխը կտրատել փոքր խորանարդիկների և տապակել բուսայուղով։ Կարտոֆիլն ու սոխը լցնել արգանակի մեջ և եփել, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի։
5. Թրթնջուկը լվանալ, շերտատել: Ավելացնել ապուրին: Համեմել աղով և պղպեղով: Երբ ապուրը սկսի եռալ, վերցնել կրակից:
6. Ապուրը լցնել ամանների մեջ, ավելացնել լորը, լորի ձվերը և սամիթը։ Մատուցել թթվասերով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը