Սննդաբանը ցրել է աղցանների օգտակարության մասին առասպելը
Բժիշկ-դիետոլոգ, Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան URA.RU-ին տված հարցազրույցում ցրել է աղցանների օգտակարության մասին առասպելը։
Նրա խոսքով, բանջարեղենն ու մրգերը ավելի լավ է ուտել ամբողջական: Նա նշել է, որ այն ավելի օգտակար է ծամելու ապարատի, կալորիաներ այրելու, արյան հոսքի և կուշտ զգալու համար։
«Եթե մշթերտները մշակման ընթացքում շփվում են երկաթի որոշ տարրերի հետ, կլինի քերիչ, թե դանակ, ապա օքսիդացման գործընթացներն ավելի արագ են ընթանում։ Ճիշտ է, եթե աղցանն անմիջապես ուտեք, ապա անհանգստանալու ոչինչ չի լինի, բայց եթե այն երկար պահեք, վիտամինների մի մասը կկորչի»,- ասել է բժշկուհին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ bbcgoodfood