Ապաստարանների հետ կապված կա՞ ինչ-որ բան նախատեսված՝ Երևանի գլխավոր հատակագծում. Ավագանու անդամը՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենին

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծային առաջադրանքը հաստատելու մասին հարցը:

«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սուրեն Օհանյանը նախ տեղեկացրեց, որ նույն առաջադրանքը, բայց ժամկետային առումով՝ մինչև 2030 թվականը զարգացման հեռանկարով հաստատվել է ավագանու 2020թ. դեկտեմբերի որոշմամբ: Ըստ էության, նրա խոսքով, էական ոչ մի բան չի փոխվել, բացի մի քանի խմբագրական խնդիրներից:

Հատակագիծը կմշակվի 15 տարի գործողության հեռանկարային ժամկետով:

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հետաքրքրվեց. «Ապաստարանների հետ կապված կա՞ ինչ-որ բան նախատեսված՝ հատակագծում, որովհետև այսօրվա վիճակը, գիտենք, որ, այսպես ասած, ոչ գոհացուցիչ է, և հիմա տարբեր հաստատություններում գլուխները բռնած-նստած՝  ուզում են հասկանալ՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ»:

Կարդացեք նաև

«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը պատասխանեց. «Գլխավոր հատակագիծը մշակվում է 1:10000 մասշտաբով և ապաստարանների դիսլոկացիա, որպես այդպիսին, չի լինում, բայց գլխավոր հատակագիծն ունի բաժին, որը վերաբերում է պաշտպանական, այդ թվում՝ նաև Ձեր բարձրացրած խնդիրներին»:

Տեսանյութեր

Լրահոս