Բաժիններ՝

Երևանի ավագանու նիստը չի կայանա

Սահմանային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի ավագանու նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է։

Այս մասին  հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից։

Սեպտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, պետք է գումարվեր Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում 27 հարց կար, այդ թվում՝ Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։

Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն է։ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս