Ռուբեն Վարդանյանի հիմնած Մատենայում Ֆիննախի աշխատակիցները կսովորեն պետբյուջեի հաշվին
Օրերս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարված և Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մատենա» միջազգային դպրոցը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը համագործակցում են։
Ֆինանսների նախարարությունը 1 միլիոն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել այդ դպրոցի հետ, որպեսզի նախարարության երկու աշխատակից զարգացնեն իրենց կարողությունները։
Խոսքը վերաբերում է շաբաթական երկու անգամ երկու ժամ տևողությամբ դասընթացին մասնակցելուն, որի ընթացքում պետական բյուջեի հաշվին Ֆինանսների նախարարության աշխատակիցները պետք է զարգացնեն անձնական և կառավարչական հմտություններ։
Նշենք, որ նախարարության և Մատենայի միջև պայմանագիրը կնքվել է օգոստոսի 31-ին։