Մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Ազատության հրապարակում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 51-ամյա Գեղամ Մ.-ին, որը փետրվարի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ, 183-րդ, 243.1-րդ և 177-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: