Բաժիններ՝

Կոտայքի մարզում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կա 5 վիրավոր

Սեպտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմանում Երևանի բնակիչը՝ 42-ամյա Ա. Խուդինյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար մասում և բախվել երկաթե գովազդային վահանակին, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ա. Խուդինյանը, ուղևորները՝ Երևանի բնակիչներ, 19-ամյա Ս. Խուդինյանը, 18-ամյա Կ. Խուդինյանը, 23-ամյա Գ. Հակոբյանն ու Լոռու մարզի բնակիչը՝ 64-ամյա Ս. Անդրեասյանը, մարմնական վնասցածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս