Ամերիաբանկը «Զեյթուն»-ում է. Նոր մասնաճյուղը ներկայանում է հատուկ առաջարկներով

Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն:

Թվով 23-րդ մասնաճյուղի բացման առթիվ Ամերիաբանկը մշակել է նաև հատուկ առաջարկներ` նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` «Զեյթուն» մասնաճյուղում բացելով հաշիվ մինչև  31.12.2022թ.-ը ներառյալ:

Հատուկ առաջարկ ֆիզիկական անձանց համար

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Հաշվի բացում ծառայությունների փաթեթով` անվճար
  • VISA ստիկեր` տարեկան 1500 դր. սպասարկման վճար (3000 դր.-ի փոխարեն)

Հատուկ առաջարկ իրավաբանական անձանց համար

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի (Visa Classic, Visa Gold, MasterCard Standart, MasterCard Gold) տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Հատուկ առաջարկների վերաբերյալ առավել մանրամասն` հղումով:

Տեխնիկապես հագեցած, ջերմ ու լուսավոր սրահ, բարեհամբույր անձնակազմ.  Ամերիաբանկի «Զեյթուն» մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 9:30 – 17:00:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸն առաջատար ֆինանսական – տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիան ներկայանում է  նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Տեսանյութեր

Լրահոս