Բաժիններ՝

Շվեդիայում հայտնում են Թուրքիայի հետ բանակցությունների բարդացման մասին

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ Շվեդիայում գործող «Ձախ կուսակցության» պատգամավորները բարձրացրել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դրոշը։

Այս մասին օգոստոսի 28-ին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդը Aftonbladet-ին տված հարցազրույցում։

«Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի բանակցություններն էլ ավելի դժվարացան այն բանից հետո, երբ «Ձախ կուսակցության» պատգամավորները բարձրացրին PKK-ի դրոշը։ Թուրքական լրատվամիջոցներն անընդհատ անդրադառնում են այս և նմանատիպ իրադարձություններին։ Շվեդական օրենսդրությամբ մենք ասում ենք, որ սա խոսքի ազատություն է: Բայց մենք կարծում ենք, որ սա շատ անհարմար իրավիճակ է կառավարության համար»,- ասել է նա:

Լինդեի խոսքով՝ հանդիպումը պետք է կայանար Շվեդիայում, ապա մի շարք տեխնիկական պատճառներով այն տեղափոխվել է Ֆինլանդիա։

«Վերանայվել է այս համաձայնագրի (նկատի ունի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները.-խմբ) կատարման ուղղությամբ տարված աշխատանքը, որը կապված է ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության հետ»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս