Բաժիններ՝

Բժիշկը ասել է, թե ովքեր չպետք է վարսակ ուտեն

Ամենահայտնի շիլայի օգտագործումից պետք է հրաժարվել դիետաների ժամանակ և երիկամների քրոնիկ հիվանդությունների դեպքում, ըստ shantnews-ւի՝ ասել է Medincenter կլինիկական և ախտորոշիչ կենտրոնի գաստրոէնտերոլոգ Նատալյա Սլյունյաևան:

Վարսակի հատիկները կօգնեն ազատել անոթները ավելորդ խոլեստերինից, պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ և բուսական սպիտակուց, սակայն որոշ դեպքերում ավելի լավ է չուտել վարսակի շիլա։

«Վարսակի շիլան չպետք է օգտագործեն երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ։ Հացահատիկը հարուստ է սպիտակուցներով, և դրանք բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա՝ առանց սպիտակուցի նշանակված սննդակարգով։ Վարսակի բաղադրությունը ներառում է նաև դժվար մարսվող նյութ՝ պրոլամին, այն խթանում է աղեստամոքսային տրակտի բորբոքային պրոցեսները»,- զգուշացրել է բժիշկը։

Մասնագետը նաեւ նշել է, որ վարսակի փաթիլները հատկապես վնասակար են աղեստամոքսային տրակտի համար, դրա մեջ չափազանց շատ օսլա կա, ինչը նպաստում է արյան շաքարի բարձր մակարդակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս