Սիրիայից վերադարձող ռուսական ռազմանավը Թուրքիայի կողմից կանգնեցվել է Դարդանելի նեղուցում

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Էգեյան ծովից Սև ծով մեկնող ռուսական «Ազով» ռազմանավին թույլ չի տրվել մուտք գործել Դարդանելի նեղուց: Նշվում է, որ ռուսական ռազմանավը 8 օր պարեկություն է կատարել Սիրիայի ափերի մոտ, ինչից հետո ուղևորվել է հայրենիք:

Երեկ կեսօրին ռազմանավը հասել է Դարդանել և փորձել է մուտք գործել նեղուց: Սակայն Թուրքիայի ռազմածովային ուժերն արգելք են հանդիսացել դրան: Թուրքական կողմն իր այդ քայլը պատճառաբանել է սևծովյան նեղուցներով նավարկությունը կանոնակարգող, 1936 թվականին կնքված Մոնտրեի կոնվենցիայով, ըստ որի՝ սևծովյան ավազանի ռազմանավերը Սևծովյան նեղուցներից մեկը կարող են անցնել գիշերը, իսկ մյուսը՝ կեսօրին:

Հիշեցնենք, որ 1936 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 21-ը շվեյցարական Մոնտրե քաղաքում անցկացվել է Սևծովյան նեղուցների ռեժիմի մասին միջազգային կոնֆերանս: Դրանում ընդունվել է համապատասխան կոնվենցիա, որը վերականգնել է Սևծովյան նեղուցների հանդեպ Թուրքիայի ինքնիշխանությունը:

Տեսանյութեր

Լրահոս