Բաժիններ՝

Լոռու մարզում բախվել են Man բեռնատարն ու Mercedes-ը. կա 3 զոհ, որոնցից մեկն անչափահաս է

Օգոստոսի 25-ին՝ ժամը 19։33-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ-Վանաձոր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 24-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Դ․ Օ․, ծնված 1964 թ․) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 2002 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Մ․-ը (ծնված 2004 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են Ն․ Մ․-ի մահը, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատել ծայրահեղ ծանր․ վերջինս նույնպես մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Մ․ Պ․-ի (ծնված 2007 թ․) դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս