Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների հանդիպման արդյունքում երկու երկրների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առանցքային հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, տարանցիկ, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդմանը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ղեկավարները մի շարք փաստաթղթեր են ստորագրել:
Ստորագրվել է հռչակագիր Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային փոխգործակցության խորացման մասին:
Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համագործակցության զարգացման համապարփակ ծրագիր 2022-2026 թթ.:
Համաձայնագիր Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին:
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին 2023-2024 թթ.:
Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության և Ադրբեջանի մշակույթի նախարարության միջև մշակութային համագործակցության ծրագիր 2022-2025 թթ.:
Թուրքեստան և Շուշի քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարության և Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալության միջև:
Թուրքեստան և Շուշի քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարության և Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալության միջև:
Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության և Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության մասին: