ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 3582 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 15-ից 22-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3582 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 42 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 6 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։