Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դրանք հետևել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Դիվանագետների 13-րդ կոնֆերանսի փակման առնչությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարություններին։