Բաժիններ՝

Ահա թե ինչու է վտանգավոր քնել միացված հեռուստացույցի ժամաակ

Սիներգիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի փորձագետ Դարիա Լեբեդևան ասում է, որ լույսերը և հեռուստացույցը միացված քնելը շատ վտանգավոր է օրգանիզմի համար: Այս մասին, ըստ  shantnews-ի՝ նա խոսել է Ura.ru-ին տված հարցազրույցում։

Բժիշկն ասել է, որ հանգստանալու նման փորձերը խախտում են կենսաբանական ժամացույցը։Որպես հետևանանք՝, մարդը դժվարությամբ է քնում և արթնանում: Անբավարար քունը կարող է նպաստել գիրությանը, շաքարային դիաբետին և սրտանոթային հիվանդությունների զարգացմանը:

«Որակյալ քնի բացակայությունը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Մեծանում է գրելինի (սովի հորմոնի) արտադրությունը, ինչի արդյունքում մարդն ավելի շատ է ուզում ուտել, գիրանում է, իսկ դրանից հետո ավելանում է գիրության, շաքարախտի և սրտանոթային տարբեր հիվանդությունների վտանգը»,- զգուշացրել է Լեբեդևան։ Որակյալ հանգստի դեֆիցիտի դեպքում մարդը վարում է անառողջ ապրելակերպ, նվազում է կամքի ուժը,դառնում է քնկոտ և հոգնած, ցանկանում է անընդհատ պառկել, ուտել արագ ածխաջրեր, խմել սուրճ կամ էներգետիկ ըմպելիք:

«Մեր կյանքի մոտ մեկ երրորդը մենք քնում ենք և դրա շնորհիվ վերականգնում ենք մեր մարմնի ռեսուրսները։ Քնած ժամանակ օգանիզմը վերականգնվում է, ​​մաքրվում է տոքսիններից, հակամարմիններ են արտադրվում։ Առանց նորմալ քնի, մարդու մոտ խանգարվում է մելատոնինի (քնի հորմոն), սոմատոտրոպինի (աճի հորմոն), լեպտինի (ախորժակը ճնշող հորմոն) արտադրությունը»,- եզրափակել է սոմնոլոգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս