Լիզ Թրասը ՉԺՀ-ի դեսպանին կանչել Է Թայվանի հարցի շուրջ բացատրությունների համար. Sky News

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կանչել է Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանին՝ Թայվանի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին Պեկինի դիրքորոշումները ճշտելու համար: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասին:

«Ես կարգադրել եմ Չինաստանի դեսպանին կանչել՝ բացատրություններ տալու նրա երկրի գործողությունների համար: Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Պեկինի ավելի ու ավելի ագրեսիվ գործելակերպին ու հռետորաբանությանը»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է Թրասի խոսքը: Թայվանի շուրջ իրադրությունը սրվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո:

ԱՄՆ-ի վարչակազմը Պեկինին հավաստիացրել է «մեկ Չինաստանի» քաղաքականությունից «հետ չկանգնելու» մեջ, բայց իրեն հեռու է պահել այցից, հայտարարելով, թե Փելոսին ինքն է որոշումներ ընդունում:

Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Չինաստանը Թայվանի շուրջ ստերծված իրադրության կապակցությամբ հրապարակել է «Սպիտակ գիրք»:

Տեսանյութեր

Լրահոս