Լավ, որքա՞ն կարելի է խաբված մնալ, թե՞ այդպես հարմար է. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՀԱՎԱՏԱԼ․․․

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տարակուսած է միջազգային հանրության լռությունից։

Հայաստանյան գործիչներն ու լրատվամիջոցները ոգևորությամբ տարածում են ԱՄՆ կոնգրեսականների, ԵՄ, ՌԴ չինովնիկների, ամենակարևորը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խորը մտահոգությունները․․․ Ոռաա՜, շուտով միջազգային հանրությունը կսաստի Ադրբեջանին և Թուրքիային։

Անցել է շուրջ 150 տարի և հայ ժողովուրդը շարունակում է հույսը դնել աշխարհի հզորների վրա։ Լավ, որքա՞ն կարելի է խաբված մնալ։ Թե՞ այդպես հարմար է, զվարճանալ, քեֆեր, հրավառություններ անել, հետո հայհոյել բոլորին, որ խաբեցին, ծախեցին։

Այդպես էլ խելքի չեկանք, դասեր չքաղեցինք մեր դաժան պատմությունից»։

Տեսանյութեր

Լրահոս