Եվրոգոտում գնաճի արագացում, գործազրկության և ռեցեսիայի սաստկացում են սպասում

Եվրոգոտու երկրներում հոռետեսությամբ են նայում արժութային միության տնտեսական հեռանկարներին՝ սպասելով գնաճի արագացում, ինչպես նաեւ գործազրկության եւ ռեցեսիայի սաստկացում:

Այդ մասին են վկայում սպառողական սպասումների հարցման՝ օգոստսի 4-ին տարածված արդյունքները, հարցում, որը հունիսին կատարել է Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ):

«Առաջիկա 12 ամսում սպառողներն սպասում են գնաճի արագացում, տնտեսական ռեցեսիայի սաստկացում, ինչպես նաեւ գործազրկության աճ»,- նշված է փաստաթղթում: Միջին հաշվով հարցման մասնակիցները ելնում են այն բանից, որ գների աճի միջին տեմպերը տարվա ընթացքում կկազմեն շուրջ 5 տոկոս: Նրանք նաեւ տնտեսական անկման մակարդակը գնահատել են եվրոգոտու երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,3 տոկոս, գործազրկությանը՝ աշխատունակ բնակչության 11,5 տոկոս, ճշտել են ԵԿԲ-ում:

Սպառողական սպասումների հարցումը կատարվում է ամենամսյա հիման վրա ՝ «գնային կայունացման միջոցների ճշտման» նպատակով:

Դրան մասնակցում է 18 տարեկանից բարձր շուրջ 14.000 մարդ Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Նիդեռլանդներից: ԵԿԲ-ի տվյալներով՝ այդ երկրներին է բաժին ընկնում արժութային միության ՀՆԱ-ի շուրջ 85 տոկոսը եւ դրա բնակչության մոտավորապես 83,8 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս