 
                        Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
 
                                    Հուլիսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 26-ին վրաերթի ենթարկված 68-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        