ՀՀԿ ԵԿ անդամներն հանդիպել են ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների անդամների հետ
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀԿ ԵԿ անդամներն այսօր հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի առաջ ծառացած գերակա խնդիրների և դրանց լուծման տարբերակների, նոր ու միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Կարևորվել է ստեղծված իրավիճակում երիտասարդների՝ էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ձևաչափերը։
Մենք ուժեղ ենք,երբ միասին ենք, իսկ միասնությունը հաղթանակ է»։