Իրաքում հրթիռակոծել են Թուրքիայի հյուպատոսարանը
Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանը հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ 4 հրթիռ է արձակվել Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Սպանվածներ և վիրավորներ չկան: Հասցվել է միայն նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տեղի ունեցածին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինս դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով Իրաքի իշխանություններին ուժեղացնել դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել էր 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը՝ վիրավորվել:
Հրետակոծությունը տեղի էր ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին:
Այդ դեպքից հետո երկու երկրների հարաբերությունները կտրուկ լարվել են: