Արձանագրվել է համակարգչային հանցագործության հերթական դեպքը

Հուլիսի 25-ին Մարտունու շրջանի բնակիչ Ռ. Գ.-ն (ծնված 1995թ.) Ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ հուլիսի 14-ին իրեն պատկանող բանկային քարտից առանց իր իմացության ընդհանուր 161.000 ՀՀ դրամ է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ Արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափի նյութական վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Տեսանյութեր

Լրահոս