Ամենաարագ պատրաստվող նախաճաշը՝ կաթնաշոռով
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 150 գ
2. Ձու – 3 հատ
3. Կարագ – 150 գ
4. Շաքարավազ – 1 բաժակ
5. Ալյուր – 1 բաժակ
6. Փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը և շաքարավազը հարել:
2. Ավելացնել հալեցրած կարագը և կաթնաշոռը, մանրակրկիտ խառնել:
3. Ստացված զանգվածի մեջ լցնել մաղած ալյուրը և փխրեցուցիչը: Պետք է ստացվի թթվասերի խտության խմոր:
4. Կեքսի ամանները պատել կարագով և լցնել խմորը:
5. Թխել մոտ 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը