2012-ին արտարժութային շուկան կայուն է եղել

ՀՀ Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքերով, դոլարայնացման մակարդակը 2012-ին մեծ շեղումներ չի ունեցել. «Մենք ունեցել ենք կայուն արտարժութային շուկա: Մայիս-հունիս ամիսներին ունեցել ենք որոշակի սպեկուլյատիվ բնույթի փոխարժեքի աճ, իսկ ամբողջ ընթացքում ունեցել ենք կայուն փոխարժեք: Այս պահի դրությամբ փոխարժեքի հետ կապված խնդիրներ չենք տեսնում»:

Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, դոլարայնացման մակարդակը (ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը) նախորդ տարվա հոկտեմբերին կազմում էր 45%։ Նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.5 տոկոսային կետով, սակայն 2011թ. դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 3.2 տոկոսային կետով (2011թ. դեկտեմբերի վերջին դոլարայնացման մակարդակը 41.8% էր)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031