Բաժիններ՝

Գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքը կնվազի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը՝ ավելացնելով, որ տոկոսադրույքի նվազմանը կհանգեցնի երկու գործոն։

«Մեկն այդ դաշտում խաղացողների ավելացումն է, և այդ տենդենցը մենք զգում ենք: Եթե նախկինում գյուղատնտեսությամբ զբաղվում էր 1, մաքսիմում՝ 2 բանկ, 2013-ին գյուղատնտեսության վարկավորմամբ զբաղվում է արդեն 6-7 բանկ: Մեզ ուրախացնում է այդ մրցակցությունը, իսկ «տոկոսային պատերազմը» կհանգեցնի գյուղատնտեսության համար ավելի մատչելի տոկոսադրույքի: Երկրորդը պետության կողմից իրականացված որոշ մեխանիզմներն են: 2012-ին մենք տեսանք նման քայլեր: Եթե դա շարունակական լինի, մենք կունենանք ավելի ցածր տոկոսով գյուղացիների վարկավորման գործընթաց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս