ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-29-ը աշխատանքային այց կկատարի Հայաստանի Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը:

Ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս